Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ
30.06.2015 | 11:13

Հունիսի 26-28-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապը և հետագա համագործակցության նոր ուղիներ գտնել:

Այցի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականնները հանդիպեցին ԼՂՀ «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում կազմակերպված թթի փառատոնին:

Այցի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, այնուհետև եղան Տիգրանակերտում և Գանձասարում:

Այցի ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին նոր ընկերներ, ստացան դրական լիցքեր, ինչպես նաև ծանոթացան համագործակցության հնարավորություններին:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորում է նման նախաձեռնությունների դերը արցախյան և հայաստանյան երիտասարդների միջև փոխադարձ կապերի ամրապնդման և միացյալ ուժերով խնդիրների լուծման հարցում` ընդգծելով նման հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ